Սկիզբը` այստեղ
ՄԵԾ ՊԱՏԻԺ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ, ՄԱՆԱՎԱՆԴ, 21-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ
Մարդկությունը հանցանք է գործել և ոտնահարել կյանքի այն պարգևը, որ Աստված է տվել: Այդ չար ժամանակներում աշխարհում ոչ մի տեղ կարգուկանոն չի լինելու, խաբեբա Սատանան իշխելու է պետական ամենաբարձր աստիճաններում ու պաշտոններում, և նրա հետևորդներն են որոշելու գործողությունների ընթացքը, ամենուր ատելություն և վրեժ է քարոզվելու: Չարերի առաջնորդությամբ պատրաստվել ու պատրաստվում են մահացու զենքեր, որոնք կարող են ոչնչացնել կենդանի աշխարհը՝ րոպեների ընթացքում: Մարդկության կեսը կարող է սարսափելի եղանակով հանկարծակի ոչնչանալ: Կրոնական կարգերի միջև հակասություններն ու տարաձայնությունները ավելանալու են:
Աստված դարձի չեկող մարդկության վրա թույլ պիտի տա բոլոր բնական երևույթները, ինչպիսիք են՝ ծուխը, կարկուտը, ցուրտը, ջուրը, հրդեհը, ջրհեղեղները, երկրաշարժերը, համաճարակները, անբարենպաստ եղանակները, և այլևայլ ահռելի աղետներ, ծայրահեղ ցուրտ ձմեռները, որպեսզի պատիժներով քիչ-քիչ երկիրը մաքրվի: Լինելու են անբժշկելի հիվանդություններ, մարդիկ ծաղրելու են սրբերին և Եկեղեցուն: Վերահսկողության բացակայության պատճառով՝ մարդիկ սպանելու են իրար, և շատերը կտուժեն:
Որոշ բնական երևույթներ տեղի կունենան մինչև 2025 թվականը, իսկ հետո կշարունակվեն ավելի մեծ հաճախականություններով և ավելի մեծ ավերածություններով, կլիման հանկարծ կփոխվի եղանակային ծայրահեղ պայմանների: Չապաշխարողները չեն գոյատևի, նրանց պակասում է իրենց հարևանի հանդեպ բարեգործությունը, նրանք չեն սիրելու միմյանց այնպես, ինչպես իմ Որդին՝ Հիսուսը սիրեց նրանց:
Այդ ժամանակ շատերը կցանկանան լինել մահացածների շարքում, միլիոնավորները ակնթարթորեն կկորցնեն իրենց կյանքը, իսկ մյուսները շատ կտառապեն, կյանքի նոր-խաբող ձևեր կգան և ավելի կնպաստեն առավել կործանման։
Երկրագնդի վրա եկող պատիժները իրենց ահռելիությամբ՝ մարդու համար անպատկերացնելի են։ Աստված օգնում է աշխարհին, բայց նա, ով չի խոստովանում և ընդունում Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի Փրկչական առաքելությունը մարդկության համար, այսպես թե այնպես, պիտի կործանվի, և ցավոք, շատերն են մեջքով շրջվելու իրենց Փրկչին՝ Քրիստոսին... Եվ վայրի պատերազմը կսկսվի։
ՎԱՅՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ ԿՏԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ
Հայր Օգոստինոսը, որ բնակվում էր Ֆաթիմայում, Պողոս VI պապից թույլտվություն ստացավ այցելել միանձնուհի Լուսիային՝ Աստվածամոր պատգամաբերին։
Լուսիան արցունքն աչքերին նրան ասաց.
«Հայր, Աստվածամայրը մարդկությանը սպասվող արհավիրքների համար՝ շատ տխուր է, որովհետև ոչ մեկին չի հետաքրքրում 1917 թվականի մարգարեությունը, մարդիկ չեն ուզում իմանալ այս մարգարեության զգուշացումների կարևորությունն ու նախապատրաստվել՝ փրկության կողմն անցնելով, և մինչդեռ մենք՝ հավատարմող քրիստոնյաներս, ազատագրվում ենք՝ նեղ դուռն ու նեղ ճամփան, ապաշխարության մեր խաչն ընտրելով, չարերը քայլում են լայն ճանապարհով, որը նրանց ու նրանցով գայթակղվածներին տանում են իսպառ կործանման ու պատիժների, և պատիժը կգա՝ 2020 թվականից սկսյալ և այն կգա հաստատուն ուժով: Շատ հոգիներ կարող են կորչել և շատ ազգեր ու պետություններ կվերանան երկրագնդի երեսից, աշխարհը կարող է ընդմիշտ կորցնել, եկել է ժամանակը, որ բոլորը փոխանցեն Աստվածամոր պատգամները իրենց ընտանիքներին, ընկերներին և ամբողջ աշխարհին: Ով որքան կարող է։ Որպեսզի Տիրամոր խրատած ապաշխարության ելքերով, որքան հնարավոր է՝ շատերը փրկվեն ու Տիրոջով ապրեն։
Այդ չար օրերում «Վայրի պատերազմը» կսկսվի և մարդկությանը կտանի միջուկային ոչնչացման: Այս պատերազմը կարող է ոչնչացնել ամեն ինչ:
(շարունակելի)
Հրապարակման պատրաստեց
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԸ